Առաջադրանք31.03.2015

Պատմի՛ր Հեքլբերի Ֆինի մասին: /7 նախադասություն/

Հեքլբերի Ֆինը գյուղի շրջմոլիկ, հարբեցող տղան էր: Նա ծույլ, սանձարցակ, գռեհիկ և վատ տղա էր: Նա հնացած շորեր էր հագնում։ Հեքլբերին թափառում էր ինչպես խելքին փչեր։ Լավ եղանակներին քնում էր դռների առաջ, իսկ ցուրտ օրերին՝ դատարկ տակառներում։ Նա ստիպված չէր դպրոց կամ եկեղեցի գնալ, չուներ տեր ու տնօրեն և ոչ ոքի չէր հնազանդվում։ Ոչ ոք չէր արգելում նրան կռվել․ նա կարող էր ուշանալ ինչքան ուզենար։ Նա միշտ առաջին տղան էր, որ գարնանը բոբիկ էր ման գալիս և վերջինը աշնանը կոշիկ էր հագնում։ Նա երբեք պարտավոր չէր լվացվել կամ մաքուր հագուստ հագնել։ Մի խոսքով՝ ամեն ինչ, որ կյանքը թանկագին է դարձնում, այդ տղան ուներ:

  Համառոտ ներկայացրու՝ ինչի մասին էին խոսում Թոմն ու Հեքլբերի Ֆինը /7 նախադասություն/:

Թոմն ու Հեքլբերի Ֆինը սկզբում խոսում էին  սատկած կատվի մասին, թէ որտեղից է գնել և ինչի համար ու ինչքան է վճարել: Հետո խոսում էին հոտած ջրից ,թէ ինչպես կարող ես հոտած ջրով գորտնուկը բուժել և պատմում է թէ ինչպես պետք է մենակ գնալ անտառ, գտնել մի տեղ, որտեղ անձրևաջրով լցված փչակ կա և ճիշտ կեսգիշերին, մեջքդ փչակին, ձեռքդ պիտի թաթախես փչակի մեջ և ասես` ցորեն֊գարի, ցորեն֊գարի, ալյուր տուր։ Հոտած ջուր, հոտաած ջուր, գորտնուկս առ։  Հետո փակ աչքերով, արագ, տասնմեկ քայլ պիտի հեռանաս, հետո երեք անգամ տեղումդ շուռ գաս և տուն գնաս առանց որևէ մեկի հետ խոսելու։ Որովհետև, եթե խոսես, կախարդանքը կկորչի։Հետո խոսում էին թէ ինչպես լոբու միջոցով են գորտնուկները հանում: Այնուհետև խոսում էին տզի մասին:

Համեմատելով բնութագրի՛ր  Սիդին և Թոմին / 5 նախադասություն/:

 Թոմին անմիջական էր, ավելի անկեղծ ու խոր: Նա ուրախ, համառ ու ջանասեր տղա էր։ Թոմը սիրում էր միշտ գիրք կարդալ:Անախորժությունները Թոմի համար ավելի թեթև էին ու տանելի: Թոմի փոքր, (խորթ) եղբայրը՝ Սիդը խելոք տղա էր և միշտ խուսափում էր արկածներից ու անախորժություններից։