Եղիշե Չարենց ,,Հնչում են օրերը, կանչում են,,

Հնչում են օրերը, կանչում են,

Օրերը – կարմիր ու բոսոր.

Օրերը ղողանջ ու հնչյուն են,

Զնգում են՝ հրե ու հզոր: -Սա վերաբերում է հոկտեմբերյան հեղափոխությանը:

 

Ու սիրտս զնգում է, զնգում է,

Թռչում է՝ կրակ է ու բոց.

Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,

Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…-Արտահայտում է իր սրտի ուրախությունը :

 

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,

Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.

Ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա – Անդարձ է կարոտը երգիս:-Չարենցը շտապում է, որպեսզի նոր ու լավ օրերը արագ գան և այլևս չգնան:

 

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն

Երգերս զնգան ու հնչեն

– Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը

Երգերս այս վառ ու հնչեղ…-Եղիշե Չարենցը արտահայտում է իր ցանկությությունը, որն այսօր իրականացել է:Եվ 118 տարի հետո ես կարդում եմ նրա գրածը և սովորում: